Bible

Power Up

Your Services with User-Friendly Software

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Chronicles 6

:
Armenian - NEA
1 Ղևիի որդիները՝ Գեդսոն, Կահաթ և Մերարի։
2 Կահաթի որդիները՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Օզիել։
3 Ամրամի որդիները՝ Ահարոն, Մովսես և Մարիամ։ Ահարոնի որդիները՝ Նադաբ և Աբիուդ, Եղիազար և Իթամար։
4 Եղիազարը ծնեց Փենեեսին, Փենեեսը ծնեց Աբեսսուին,
5 Աբեսսուն ծնեց Բորքիին, Բորքին ծնեց Ոզիային,
6 Ոզիան ծնեց Զարեային, Զարեան ծնեց Մարեովթին,
7 Մարեովթը ծնեց Ամարիային, Ամարիան ծնեց Աքիտովբին,
8 Աքիտովբը ծնեց Սադովկին, Սադովկը ծնեց Աքիմաասին,
9 Աքիմաասը ծնեց Ազարիային, Ազարիան ծնեց Հովնասին,
10 Հովնասը ծնեց Ազարիային։ Սա քահանա էր Աստծու այն տանը, որ Երուսաղեմում կառուցեց Սողոմոնը։
11 Ազարիան ծնեց Ամարիային, Ամարիան ծնեց Աքիտովբին,
12 Աքիտովբը ծնեց Սադովկին, Սադովկը ծնեց Սելլումին,
13 Սելլումը ծնեց Քեղկիային, Քեղկիան ծնեց Ազարիային,
14 Ազարիան ծնեց Սարեային, Սարեան ծնեց Հովսեդեկին։
15 Հովսեդեկը Նաբուքոդոնոսորի ձեռքով գերության տարվեց Հուդայի ու Երուսաղեմի հետ։
16 Ղևիի որդիները՝ Գեդսոն, Կահաթ և Մերարի։
17 Գեդսոնի որդիների անուններն են Ղոբենի և Սեմեի։
18 Կահաթի որդիները՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Օզիել։
19 Մերարիի որդիները՝ Մոողի և Մուսի։ Սրանք են Ղևիի տոհմերը՝ ըստ իրենց ընտանիքների.
20 Գեդսոնի որդի Ղոբենիից սերվեցին նրա որդի Հեթթին,
21 նրա որդի Հովաքը, նրա որդի Աբդիուն, նրա որդի Զարան և նրա որդի Հաթրին։
22 Կահաթի որդիները՝ Իսահառ, նրա որդի Կորխ, նրա որդի Ասիր,
23 նրա որդի Եղկանա, նրա որդի Աբիսափ, նրա որդի Ասիր, նրա որդի Ոզիաս,
24 նրա որդի Աթ, սրա որդի Ուրիել, նրա որդի Սավուղ։
25 Եղկանայի որդիները՝ Ամաս, Աքիմովթ,
26 նրա որդի Եղկանա, նրա որդի Սուփի, նրա որդի Կանաթ,
27 նրա որդի Եղիաթ, նրա որդի Հերոամ, նրա որդի Եղկանա։
28 Սամուելի որդիները. նրա անդրանիկը՝ Հովել, երկրորդը՝ Աբիա։
29 Մերարիի որդիները՝ Մոոլի, Նաբար, նրա որդի Ղոբենի, նրա որդի Սեմեի, նրա որդի Օզա,
30 նրա որդի Սամաա, նրա որդի Անգիա, նրա որդի Ասիա։
31 Սրանք են, որոնց Դավիթը կարգեց Աստծու տան սաղմոսերգուների վրա, երբ Ուխտի տապանակը հաստատվեց այնտեղ։
32 Նրանք Վկայության խորանի առջև նվագարաններով սաղմոսերգության պաշտոն էին կատարում, մինչև որ Սողոմոնը Երուսաղեմում կառուցեց Տիրոջ տունը, և նրանք մնացին իրենց սպասավորության մեջ՝ ըստ իրենց կարգի։
33 Ահա սպասավորության կոչվածներն ու նրանց որդիները. Կահաթի ցեղից՝ սաղմոսերգու Էմանը, որը որդին էր Հովելի, և նա՝ Սամուելի,
34 նա՝ Եղկանայի, նա՝ Հերեմիելի, նա՝ Ելիեղի, նա՝ Թովկիի,
35 նա՝ Սուփիի, նա՝ Եղկանայի, նա՝ Մաաթի, նա՝ Ամասիի,
36 նա՝ Եղկանայի, նա՝ Հովելի, նա Ազարիայի, նա՝ Սափանի,
37 նա՝ Թաաթի, նա՝ Ասիրի, նա՝ Բիասափի, նա՝ Կորխի,
38 նա՝ Հեսարի, նա՝ Կահաթի, նա՝ Ղևիի, նա՝ Իսրայելի,
39 և նրա եղբայր Ասափը, որը նրա աջ կողմում էր կանգնում։ Ասափը որդին էր Բարաքիի, և նա՝ Սամաայի,
40 նա՝ Միքայելի, նա՝ Բաասիայի, նա՝ Մեքիայի,
41 նա՝ Աթանիի, նա՝ Ազարիայի, նա՝ Հադիայի,
42 նա՝ Ուրիի, նա՝ Զամմայի, նա՝ Սեմեիի,
43 նա՝ Հեթթիի, նա՝ Գեդսոնի, և նա՝ Ղևիի։
44 Նաև Մերարիի որդիները՝ նրանց եղբայրները, որոնք կանգնում էին ձախ կողմում։ Դրանք են. Էթանը՝ Կիսանի որդին, նա՝ Աբդիի որդին, նա՝ Մաղովտի,
45 նա՝ Ասեբիի, նա՝ Ամեսսիայի, նա՝ Քեղկիայի,
46 նա՝ Ամասիայի, նա՝ Բաանի, նա՝ Սեմերի,
47 նա՝ Ամոողի, նա՝ Մուսիի, նա՝ Մերարիի, և նա՝ Ղևիի։
48 Եվ նրանց եղբայրները՝ ղևտացիները, ըստ իրենց գերդաստանների, նշանակված էին Աստծու տան խորանի սպասավորության ողջ գործին։
49 Ահարոնը և իր որդիները խունկ էին ծխում ողջակեզների զոհասեղանին ու խնկերի զոհասեղանին և կատարում Սրբություն սրբոցի բոլոր գործերը՝ Իսրայելին քավություն անելու համար, ճիշտ այնպես, ինչպես պատվիրել էր Աստծու ծառա Մովսեսը։
50 Սրանք են Ահարոնի որդիները՝ Եղիազար, նրա որդին՝ Փենեես, նրա որդին՝ Աբիսու,
51 նրա որդին՝ Բովկա, նրա որդին՝ Ոզիա, նրա որդին՝ Զարա,
52 նրա որդին՝ Մերաովթ, նրա որդին՝ Ամարիաթ, նրա որդին՝ Աքիտովբ, նրա որդին՝ Սադովկ,
53 նրա որդին՝ Աքիմաս։
54 Սրանք են Կահաթի տոհմից սերված Ահարոնի որդիների բնակավայրերն իրենց գյուղերում ու իրենց սահմաններում, որովհետև դրանք էին նրանց բաժին ընկել։
55 Նրանց տվեցին Հուդայի երկրում գտնվող Քեբրոնն իր շրջակա արվարձաններով,
56 իսկ քաղաքի դաշտերն ու գյուղերը տվեցին Հեփոնեի որդի Քաղեբին։
57 Ահարոնի որդիներին տվեցին նաև ապաստանի քաղաքները՝ Քեբրոնն ու Ղոբնան՝ իրենց արվարձաններով, Եղոնը՝ իր արվարձաններով, Եսթամովը՝ իր արվարձաններով,
58 Հեսթերը՝ իր արվարձաններով, Դաբիրը՝ իր արվարձաններով,
59 Ասանը՝ իր արվարձաններով, Բեթսամյուսը՝ իր արվարձաններով և Բեթերը՝ իր արվարձաններով։
60 Բենիամինի ցեղից տվեցին Գաբեեն՝ իր արվարձաններով, Գաղեմեթը՝ իր արվարձաններով, Ղաբեեն՝ իր արվարձաններով, Անաթովթը՝ իր արվարձաններով, Անքովսը՝ իր արվարձաններով։ Այդ տոհմերի բոլոր քաղաքների թիվը տասնչորս էր։
61 Կահաթի մնացած որդիներին, ըստ իրենց տոհմերի, վիճակահանությամբ տասը քաղաք տրվեց Մանասեի կես ցեղից,
62 իսկ Գերսոնի որդիներին, ըստ իրենց տոհմերի՝ Իսաքարի ցեղից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից և Բասանում բնակվող Մանասեի ցեղից տասնչորս քաղաք։
63 Մերարիի որդիներին, ըստ իրենց տոհմերի, Ռուբենի ցեղից, Գադի ցեղից և Զաբուղոնի ցեղից վիճակահանությամբ տրվեց տասներկու քաղաք։
64 Այսպիսով իսրայելացիները ղևտացիներին տվեցին այս քաղաքներն իրենց շրջակա արվարձաններով։
65 Հուդայի ցեղից, Շմավոնի ցեղից ու Բենիամինի ցեղից վիճակահանությամբ բաժին հանեցին այս քաղաքները, որ նշված են անուններով։
66 Կահաթի տոհմի որոշ ընտանիքների քաղաքներ տրվեցին նաև Եփրեմի ցեղից։
67 Նրանց տվեցին ապաստանի քաղաքները՝ Եփրեմի լեռան վրա գտնվող Սյուքեմը՝ իր արվարձաններով, Գազերը՝ իր արվարձաններով,
68 Հեկնամը՝ իր արվարձաններով, Բեթորոնը՝ իր արվարձաններով,
69 Ելովթը՝ իր արվարձաններով և Գեթրեմոնը՝ իր արվարձաններով։
70 Մանասեի կես ցեղից Եները՝ իր արվարձաններով և Իբղաաման՝ իր արվարձաններով տրվեցին Կահաթի մնացած որդիներին՝ ըստ տոհմերի։
71 Գեդսոնի որդիներին, ըստ իրենց տոհմերի, Մանասեի կես ցեղից տվեցին Բասանի Գողան բնակավայրը՝ իր շրջակա արվարձաններով և Հռոմովթը՝ իր արվարձաններով։
72 Իսաքարի ցեղից տվեցին Կեդեսը՝ իր արվարձաններով, Կադիրը՝ իր արվարձաններով,
73 Ամովսը՝ իր արվարձաններով և Անամը՝ իր արվարձաններով։
74 Ասերի ցեղից տվեցին Մասաղը՝ իր արվարձաններով, Ավդոնը՝ իր արվարձաններով,
75 Հակակը՝ իր արվարձաններով և Հռովթը՝ իր արվարձաններով։
76 Նեփթաղիմի ցեղից տվեցին Գալիլեայում գտնվող Կեդեսը՝ իր արվարձաններով, Քամովը՝ իր արվարձաններով և Կարիաթ-Յարիմը՝ իր արվարձաններով։
77 Մերարիի մնացած որդիներին Զաբուղոնի ցեղից տվեցին Հեկոմանը՝ իր արվարձաններով, Կադեսը՝ իր արվարձաններով, Հռեմոնը՝ իր արվարձաններով, Բաթովրը՝ իր արվարձաններով։
78 Նաև Հորդանան գետի այն կողմում, Երիքովի դիմաց, Հորդանան գետից արևմուտք Ռուբենի ցեղից տվեցին անապատում գտնվող Բոսորը՝ իր արվարձաններով, Հասան՝ իր արվարձաններով,
79 Կադեթովթը՝ իր արվարձաններով և Մոփասաթը՝ իր արվարձաններով։
80 Գադի ցեղից տվեցին Գաղաադում գտնվող Ռամովթը՝ իր արվարձաններով, Մաանայիմը՝ իր արվարձաններով,
81 Հեսեբոնը՝ իր արվարձաններով և Հազերը՝ իր արվարձաններով։